27.11.2019 13:01

Փոմփեո. Թեհրանում խախտվում են ցուցարարների իրավունքները

Փոմփեո. Թեհրանում խախտվում են ցուցարարների իրավունքները

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ ապացույցներ պարունակող մոտավորապես 20 հազար հաղորդագրություն է ստացել՝ Իրանի իշխանությունների կողմից ցույցերը ճնշելու և մարդու իրավունքների այլ խախտումների վերաբերյալ:

«Անցյալ շաբաթ ես իրանցի քաջ ժողովրդին խնդրեցի Իրանում բողոքի ցույցերի ընթացքում բռնությունների վերաբերյալ ապացույցներ ուղարկել մեզ: Ներկա դրությամբ մենք ստացել ենք մոտավորապես 20 հազար հաղորդագրություն: ԱՄՆ-ն արդեն միջոցներ է ձեռք առել Իրանի ապատեղեկատվության նախարարի նկատմամբ: Առջևում նոր պատժամիջոցներ են»,- Twitter-ի իր էջում գրել է Փոմփեոն:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոյեմբերի 22-ին հայտարարել էր, որ պատժամիջոցների իր ցուցակում ընդգրկել է Իրանի տեղեկատվության և հաղորդակցության նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիին՝ նրան մեղադրելով Իրանի քաղաքացիների համար համացանցի հասանելիությունը սահմանափակելու մեջ:

Փոխանցում է tass.ru-ն: