27.11.2019 13:33

Դատարանը մահապատժի է դատապարտել Բանգլադեշում հարձակման մասնակիցներին

Դատարանը մահապատժի է դատապարտել Բանգլադեշում հարձակման մասնակիցներին

Դաքքայի հակաահաբեկչական դատարանը մահապատժի է դատապարտել յոթ ծայրահեղականների, որոնք մասնակցություն են ունեցել 2016 թ. Բանգլադեշի պատմության մեջ ամենախոշոր հարձակմանը, ինչի արդյունքում զոհվել էր 20 մարդ:

Այդ մասին հաղորդել է United News of Bangladesh գործակալությունը:

Նշվում է, որ դատարանը նաև դատապարտյալների համար տուգանք է սահմանել՝ 590 դոլարի չափով:

Դատավճիռն իրականացնելու ամսաթվի մասին ոչինչ չի հաղորդվում:

2016 թ. հուլիսի 1-ին «Ջամահաթ-ուլ-Մուջահիդին» խմբավորման գրոհայինները Դաքքայում հարձակվել էին ռեստորանի վրա, որտեղ այդ պահին Արգենտինայի, Հնդկաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Ճապնիայի քաղաքացիներ կային: Գրոհի արդյունքում 20 մարդ զոհվել էր, առնվազն 40-ը՝ վիրավորվել: Ռեստորանի վրա ձեռնարկված գրոհի արդյունքում ոչնչացվել էր հինգ ահաբեկիչ, զոհվել էր ոստիկանության երկու աշխատակից:

Փոխանցում է tass.ru-ն: