27.11.2019 13:59

AFP. Արտասահմանյան երկրներում դեսպանատների թվով ՉԺՀ-ն առաջ է անցել ԱՄՆ-ից

AFP. Արտասահմանյան երկրներում դեսպանատների թվով ՉԺՀ-ն առաջ է անցել ԱՄՆ-ից

Արտասահմանում դիվանագիտական առաքելությունների թվով Չինաստանն առաջին անգամ անցել է ԱՄՆ-ին:

Այդ մասին այսօր հաղորդել է AFP-ն:

«Ներկա պահին Չինաստանն ունի 276 դիվանագիտական ներկայացուցչություն ամբողջ աշխարհում, ինչը երեքով ավելի է Միացյալ Նահանգների ունեցածից»,- նշում է գործակալությունը:

Այս արդյունքը կարելի է համարել «աշխարհաքաղաքական փոփոխությունների» ապացույց, որոնք տեղի են ունեցել ամերիկյան դիվանագիտության համար «անորոշության ժամանակաշրջանում»՝ նախագահ Թրամփի վարչակարգի օրոք բյուջեի կրճատման և դիվանագետների մասնագիտական անհաջողությունների պատճառով, նշում է AFP-ն:

Միացյալ Նահանգները ստիպված էր փակել իր գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում, մինչդեռ Չինաստանը, ընդհակառակը, իր դեսպանատներն է բացել Բուրկինա-Ֆասոյում, Դոմինիկյան Հանարպետությունում, Սալվադորում, Գամբիայում, Սան-Տոմեում և Պրինսիպիում:

«Գլոբալ դիվանագիտական ինդեքսի» վերջին տվյալներով՝ դիվանագիտական առաքելությունների թվով աշխարհում երրորդ տեղում Ֆրանսիան է (161 դեսպանություն և 89 գլխավոր հյուպատոսություն): Ռուսաստանը հինգերորդ տեղում է (144 դեսպանություն և 85 գլխավոր հյուպատոսություն):

Փոխանցում է tass.ru-ն: