27.11.2019 14:21

Մեքսիկայի ԱԳՆ-ն կքննարկի թմրակարտելները ահաբեկչական կառույցներ ճանաչելու առաջարկը

Մեքսիկայի ԱԳՆ-ն կքննարկի թմրակարտելները ահաբեկչական կառույցներ ճանաչելու առաջարկը

Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի հետ կքննարկի վաշինգտոնյան վարչակազմի ծրագրերը՝ լատինաամերիկյան երկրի թմրակարտելները ահաբեկչական կազմակերպություններ հայտարարելու վերաբերյալ:

«Արտաքին գործերի նախարարը կկապվի իր պաշտոնակցի՝ Մայքլ Փոմփեոյի հետ, որպեսզի քննարկի այդ հարցը, որը մեծ նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների տեսակետից»,- ասվում է մեքսիկական ԱԳՆ-ի հրապարակված փաստաթղթում:

Մեքսիկայի իշխանությունները մտադիր են «ամենակարճ ժամկետներում» հանդիպում անցկացնել բարձր մակարդակով՝ իրենց դիրքորոշումը հայտնելու և ԱՄՆ իշխանությունների տեսակետին ծանոթանալու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է մեքսիկական թմրակարտելները ճանաչել ահաբեկչական կազմակերպություններ:

Փոխանցում է tass.ru-ն: