27.11.2019 14:47

Դոմինիկյան Հանրապետությունում շրջվել է ռուսաստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը

Դոմինիկյան Հանրապետությունում շրջվել է ռուսաստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը

Դոմինիկյան Հանրապետությունում ռուսաստանցի զբոսաշրջիկներին օդնավակայան տանող ավտոբուսը բախվել է բեռնատարի ու շրջվել: Առնվազն 27 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի ցերեկը, այն մայրուղու վրա, որը երկրի մայրաքաղաք Սանտո-Դոմինգոն կապում է առողջարանային Պունտա-Կանա քաղաքի հետ:

 Ինչպես հաղորդել են լրատվական գործակալությունները՝ հղում անելով երկրի Տրանսպորտի անվտանգության գլխավոր վարչությանը, ընդհանուր առմամբ՝ տուժել է 41 մարդ:

Վենեսուելայում Ռուսաստանի դեսպանատան տվյալներով՝ ավտոբուսի ուղևորներից 39-ը Ռուսաստանի քաղաքացիներ են:

Փոխանցում է BBC-ն: