27.11.2019 15:02

Մերկել. ՆԱՏՕ-ի պահպանումը Գերմանիայի առանցքային շահերից է

Մերկել. ՆԱՏՕ-ի պահպանումը Գերմանիայի առանցքային շահերից է

ՆԱՏՕ-ի պահպանումը ԳԴՀ առանցքային շահերից է՝ ավելի ակնհայտորեն, քան սառը պատերազմի ժամանակներում, չորեքշաբթի բունդեսթագում հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը:

«Շատ ավելի ակնհայտորեն, քան սառը պատերազմի ժամանակներում, ՆԱՏՕ-ի պահպանումն այսօր մեր առանցքային  հետաքրքրությունների ոլորտում է: Համենայն դեպս՝ դա նույնքան ակնհայտ է, որքան սառը պատերազմի ժամանակներում: Երեկ այդ մասին խոսեց նաև արտաքին գործերի նախարարը (Հայկո Մաաս), Եվրոպան ներկայումս չի կարող պաշտպանել ինքն իրեն, նա կախված է անդրատլանտյան դաշինքից, ուստի ճիշտ է, որ մենք աշխատենք այդ միության ուղղությամբ և մեծ պատասխանատվություն ստանձնենք»,- ասել է Մերկելը:

ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Մաասը երեքշաբթի իր լեհ պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ եվրոպական անվտանգության հիմքը:

Փոխանցում է ria.ru-ն: