27.11.2019 16:31

Չեխիա. Ամենամեծ սպառնալիքը ռուսաստանամետ ապատեղեկատվություն հաղորդողներն են

Չեխիա. Ամենամեծ սպառնալիքը ռուսաստանամետ ապատեղեկատվություն հաղորդողներն են

Չեխիայի տարածքում աշխատող բոլոր հետախուզական ծառայություններից ամենաակտիվ և ագրեսիվ գործունեությունը ծավալում են Ռուսաստանի և Չինաստանի հետախուզական ծառայությունները, ասվում է Չեխիայի անվտանգության և տեղեկատվական ծառայության  (BIS) զեկույցում ՝  ըստ 2018 թ.արդյունքների:

BIS-ը նշում է, որ ռուսաստանյան և չինական հետախուզական գործունեությունը տարածվում է քաղաքականության, դիվանագիտության, տնտեսության և տեղեկատվական պատերազմի ոլորտներում: Ռուսաստանի դեպքում հատկանշական են նաև ոչ ավանդական (այսպես կոչված՝ հիբրիդային) գործողությունները, որոնք ուղղված են ՆԱՏՕ-ի և նրա անդամ պետությունների, այդ թվում՝ Չեխիայի դեմ:

 Չեխիայի սահմանադրական կարգի դեմ ամենամեծ սպառնալիքը երկրի հատուկ ծառայությունները համարում են ռուսաստանամետ այն ակտիվիստներին, որոնք ապատեղեկատվություն են տարածում: Զեկույցում ասվում է, որ այդպիսի մասնավոր անձինք և կուսակցությունները վերջին տարիներին առավել եռանդագին ու կանոնավոր կերպով են քարոզ տանում Չեխիայի ներկայիս քաղաքական համակարգի, ինչպես նաև՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին նրա անդամակցության դեմ:

Փոխանցում է newsru.com-ը: