25.09.2012 14:54

Հարկերը չվճարելու դեպքում Գերմանիայի կաթոլիկները կզրկվեն հաղորդությունից

Հարկերը չվճարելու դեպքում Գերմանիայի կաթոլիկները կզրկվեն հաղորդությունից

Գերմանիայի կաթոլիկները կզրկվեն սուրբ հաղորդությունից և կրոնական ծիսակարգով հուղարկավորությունից, եթե դադարեն վճարել կրոնավորների համար նախատեսված հարկերը:

Գերմանիայի եպիսկոպոսների կոնֆերանսի որոշման համաձայն ՝ հարկերից խուսափողները այլևս կաթոլիկ չեն համարվի:

Եպիսկոպոսները մտահոգված են եկեղեցին լքող կաթոլիկների մեծ թվով և պնդում են, որ կրոնական հարկերից խուսափելը դիտվի  որպես կոպիտ խախտում:

Գերմանիայի բոլոր քաղաքացիները, որոնք պաշտոնապես գրանցված են  որպես կաթոլիկներ, բողաքականներ կամ հուդայականներ և պարտավոր են իրենց տարեկան եկամտահարկի 8%-ի չափով եկեղեցական հարկ վճարել:  Հարկի այս տեսակը սահմանվել է 19-րդ դարում՝ որպես փոխհատուցում՝ եկեղեցու ունեցվածքը պետականացնելու դիմաց: