28.11.2019 11:02

Թրամփը որոշել է պաշտպանել մարդու իրավունքները Հոնկոնգում

Թրամփը որոշել է պաշտպանել մարդու իրավունքները Հոնկոնգում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրենքներ է ստորագրել, որոնք նախատեսում են պատժամիջոցների սահմանում՝  Հոնկոնգում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ:

Ստորագրելուց առաջ օրինագծերը մեծ առավելությամբ հավանության են արժանացել կոնգրեսի երկու պալատներում, դրա համար էլ Թրամփը չի կարողացել դրանց վրա վետո դնել: Այնուամենայնիվ, նա կասկածում էր, թե կստորագրի օրինագծերը: Նա հայտարարել էր, որ պաշտպանում է ցուցարարներին Հոնկոնգում, բայց Չինաստանի ղեկավար Սի Ձինպինն էլ «իր ընկերն է»:

Պեկինի և Հոնկոնգի իշխանությունները օրինագիծը քննադատել են դեռ այն քննարկելու փուլում: Այս գիշեր Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Պեկինը ԱՄՆ-ի պահվածքը «հեգեմոնիստական» է համարում:

Հոնկոնգի վարչակազմը ԱՄՆ-ի գործողությունները համարել է միջամտություն իր ներքին գործերին և նշել, որ օրենքների ընդունումը կարող է վնասել երկկողմ հարաբերություններին:

Փոխանցում է BBC-ն: