28.11.2019 11:31

Ասադը Սիրիայում ֆրանսիական զորքերի ներկայությունն անվանել է օկուպացիա

Ասադը Սիրիայում ֆրանսիական զորքերի ներկայությունն անվանել է օկուպացիա

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ  առանց օրինական կառավարության համաձայնության ֆրանսիական զորքերի ներկայությունը սիրիական տարածքում օկուպացիա է համարվում:

«Երբ ֆրանսիական ուժերը Սիրիա են ժամանում առանց օրինական կառավարության հրավերի՝ դա օկուպացիա է: Մեծ տարբերություն չկա ահաբեկչությանն աջակցելու և երկիրն օկուպացնելու համար ռազմական ուժեր ուղարկելու միջև»,- հայտարարել է Ասադը Paris Match ամսագրին տված հարցազրույցում:

Սիրիայի նախագահը հավելել է, թե «քանի դեռ օկուպացիան շարունակվում է, այն հանդիսանում է ահաբեկչության մի տարատեսակը»: Նա շեշտել է, որ աշխարհի բոլոր երկրները պետք է առաջնորդվեն միջազգային իրավունքով, այլ ոչ թե «մտադրություններով»: «Ահաբեկչության դեմ պայքարելու ցանկություն ունենալը բավարար չէ, հարկավոր է պահպանել միջազգային կանոնները»,- նշել է Ասադը:

Փոխանցում է ria.ru-ն: