28.11.2019 12:02

Մադուրոն Կոլումբիային մեղադրել է դավադրության մեջ

Մադուրոն Կոլումբիային մեղադրել է դավադրության մեջ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, չորեքշաբթի ելույթ ունենալով զինվորականների առջև, հայտարարել է, որ բարեհաջող կերպով բացահայտվել են դավադրություններ, որոնք ֆինանսավորվել են կոլումբիացի օլիգարխների կողմից և ուղղված են եղել Բոլիվարիական Հանրապետության հակաօդային պաշտպանության միջոցների դեմ:

«Մենք բացահայտել ենք ավելի քան 47 դավադրություն, որոնք ֆինանսավորվել են կոլումբիացի օլիգարխների դոլարներով, և դրանցից շատերն ուղղված էին Բոլիվարիական ՌՕՈՒ-ի և Սու-30 համակարգերի դեմ: Նրանք փորձում էին դիվերսիա կազմակերպել, որպեսզի Վենեսուելան թողնեին առանց հակաօդային պաշտպանության»,- հայտարարել է Մադուրոն:

Փոխանցում է tass.ru-ն: