28.11.2019 12:39

Վենեսուելա. Դեբատների առաջարկ՝ Մադուրոյի և Գուայդոյի միջև

Վենեսուելա. Դեբատների առաջարկ՝ Մադուրոյի և Գուայդոյի միջև

Վենեսուելայի նախագահի նախկին թեկնածու Էնրի Ֆալկոնը, որն առաջադրվել էր 2018 թ., առաջարկել է դեբատներ անցկացնել Բոլիվարիական Հանրապետության գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի և ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի միջև:

«Եկեք հրապարակային դեբատներ անցկացնենք: Թող հանդիպեն Նիկոլաս Մադուրոն և Խուան Գույադեն, և թող քննարկեն ընտրությունների հարցը և ճգնաժամի լուծման ուղիները»,- իր twitter-յան էջում գրել է քաղաքական գործիչը:

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ դեբատների օգնությամբ Մադուրոն կկարողանա բացատրել «տնտեսության դժվարությունները, կոռուպցիան և մարդու իրավունքների խախտումները»:

«Գուայդոն, իր հերթին, կպարզաբանի ապագայի իր տեսլականը և կառավարության թույլ տված սխալները, որոնք մեզ հասցրել են այս վիճակին»,- հավելել է նա:

Փոխանցում է tass.ru-ն: