28.11.2019 14:06

Ադրբեջանի Միլի Մեջլիսը լուծարելու վերաբերյալ որոշում է կայացվել

Ադրբեջանի Միլի Մեջլիսը լուծարելու վերաբերյալ որոշում է կայացվել

«Ենի Ադրբեջան»  կուսակցության քաղխորհրդի արտահերթ նիստում որոշում է կայացվել արձակել Միլի Մեջլիսը:

Ինչպես հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները, կուսակցությունն այդ որոշումն ընդունել է՝ խորհրդարանում սահմանադրական մեծամասնության շրջանակներում իր լիազորություններից ելնելով:

Հաղորդվում է, որ իշխող կուսակցությունը ներկայացնող խորհրդարանական մեծամասնությունը վաղը այդ հարցը կբարձրացնի Միլի Մեջլիսի նիստում:

Հիշեցնենք, որ վերջին խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում անցկացվել են 2015 թ.:

Ադրբեջանի Միլի Մեջլիսի բոլոր 125 պատգամավորներն ընտրվում են մեծամասնական ընտրակարգով: