28.11.2019 14:20

Ռուսաստանում գազի պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը. Shamshyan

Ռուսաստանում գազի պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը. Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Կայքը հաղորդում է, որ դեռևս անհայտ հանգամանքներում, ինչ-որ շինությունում գազի պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: