28.11.2019 14:44

«Նովիչոկ» խմբի մի քանի քիմիկատներ ընդգրկվել են ՔԶԱԿ-ի ստուգողական ցուցակում

«Նովիչոկ» խմբի մի քանի քիմիկատներ ընդգրկվել են ՔԶԱԿ-ի ստուգողական ցուցակում

Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի անդամ պետությունների համաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի և արևմտյան երկրների «եռյակի» առաջարկին՝ կոնվենցիայի ցուցակում «Նովիչոկ» խմբի մի քանի վտանգավոր քիմիկատներ ներառելու վերաբերյալ:

Համաժողովի նախագահը հայտարարել է, որ բոլոր մասնակիցները համաձայն են այդ քայլին, ուստի քվեարկելու անհրաժեշտություն չկա:

2018 թ. նոյեմբերին Ռուսաստանը առաջարկել էր այդ ցուցակում ընդգրկել հինգ խմբերի քիմիկատներ, սակայն այն չէր ընդունվել ՔԶԱԿ-ի կողմից: Այնուհետև Կանադան, Նիդեռլանդները և ԱՄՆ-ը համատեղ պլան էին ներկայացրել՝ առաջարկելով ցուցակում ընդգրկել «Նովիչոկ» անունով հայտնի թունավոր նյութերի ընդամենը երկու խումբ: Ռուսաստանը սեպտեմբերին առարկել էր այդ առաջարկի դեմ, սակայն ի վերջո կողմերը փոխհամաձայնության եկան:

Փոխանցում է Interfax-ը: