28.11.2019 15:00

Եղիսաբեթ II-ը կարող է հրաժարվել գահից

Եղիսաբեթ II-ը կարող է հրաժարվել գահից

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կարող է առաջիկա 18 ամիսների ընթացքում հրաժարվել գահից՝ իր ավագ որդի Չարլզի օգտին:

Այդ մասին տեղեկացնում է The Sun –ը՝ հղում անելով միապետի մերձավոր շրջապատին:

Թերթի զրուցակիցը նշել է, որ հրաժարման մասին բացահայտ խոսելն արգելվում է, սակայն իրավասությունների փոխանցման գործընթացն արդեն սկսվել է: Այսպես, թագուհին ավելի հազվադեպ է ներկա լինում պաշտոնական միջոցառումներին, որտեղ նրան փոխարինում է 71-ամյա Չարլզը:

Թերթի տվյալներով՝ թագուհու հնարավոր հրաժարումը գահից կարող է տեղի ունենալ 2021 թ. ապրիլին, երբ լրանա նրա 95-ամյակը: Նշվում է որ Եղիսաբեթ II-ի ամուսին Ֆիլիպը հրապարակային միջոցառումներին մասնակցելուց հրաժարվել է հենց այդ տարիքում:

Եղիսաբեթ II-ը թագադրվել է 1952 թ.: 2015 թ. սեպտեմբերին, գահի վրա լինելով 23 226 օր՝ նա դարձել է Մեծ Բրիտանիան ամենաերկար կառավարած միապետը, իսկ 2016 թ., Թայլանդի 89-ամյա թագավոր Պհումիպոն Ադուլյադետի մահից հետո, Եղիսաբեթ թագուհին դարձել է աշխարհում ամենից երկար կառավարող կենդանի միապետը:

Փոխանցում է lenta.ru-ն: