28.11.2019 15:54

ԱՄՆ-ը կկրճատի իր ֆինանսական ներդրումը ՆԱՏՕ-ում

ԱՄՆ-ը կկրճատի իր ֆինանսական ներդրումը ՆԱՏՕ-ում

ԱՄՆ նախագահի վարչակազմը կկրճատի ՆԱՏՕ-ի ֆինանսավորման ծախսերը, հաղորդել է CNN-ը:

«Բոլոր դաշնակիցները համաձայնեցրել են ծախսերի բաշխման բանաձևը: Նոր բանաձևի համաձայն՝ եվրոպական դաշնակիցների մեծ մասի և Կանադայի ծախսերի մասնաբաժինը կմեծանա, մինչդեռ ԱՄՆ-ի մասնաբաժինը կնվազի: Սա Հյուսիսատլանտյան դաշինքին հավատարմության և ծախսերի բեռն արդարացի բաշխելու կարևոր դրսևորում է»,- հեռուստաալիքին հայտարարել է ՆԱՏՕ-ի անանուն ներկայացուցիչը:

Վերջինս նշել է, որ նոր բանաձևը համաձայնեցվել է այս շաբաթ:

Զինվորական պաշտոնյաների տվյալներով՝ Թրամփի վարչակազմը ցանկանում էր նվազեցնել ՆԱՏՕ-ում իր ներդրումները մինչև 16 %: Այդպիսով՝ ԱՄՆ-ը ծախսերի մակարդակով կմոտենա Գերմանիային, որը ծախսում է 14,8 %-ը: Հաղորդվում է, որ նախկինում ԱՄՆ-ն ապահովում էր ՆԱՏՕ-ի ֆինանսավորման մոտավորապես 22 %-ը, ինչը ծածկում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի կեցության, անվտանգության հարցերում համատեղ ներդրումների և համատեղ ռազմական գործողությունների ծախսերը:

Փոխանցում է Interfax-ը: