28.11.2019 16:11

ՀՔԾ-ն հետախուզում է հայտարարել Գևորգ Կոստանյանի նկատմամբ

ՀՔԾ-ն հետախուզում է հայտարարել Գևորգ Կոստանյանի նկատմամբ

Հատուկ քննչական ծառայությունը հետախուզում է հայտարարել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ին հայտնել է ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։
ՀՔԾ-ից առայժմ չեն մանրամասնում, թե ինչ հոդվածներով է մեղադրյալ ներգրավել Կոստանյանը։

Նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտարարել էր, որ Մարտի 1-ի գործով որոշում է կայացրել մեղադրյալ ներգրավել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։