28.11.2019 16:42

Թբիլիսիում ոստիկանությունը շրջափակել է խորհրդարանի շենքը

Թբիլիսիում ոստիկանությունը շրջափակել է խորհրդարանի շենքը

Վրաստանի պարեկային ոստիկանության աշխատակիցները մետաղյա արգելափակոցներ են դրել և շղթա են կազմել խորհրդարանի շենքին հարող փողոցներում, որպեսզի ցուցարարներին թույլ չտան հերթական անգամ պիկետ կազմակերպել օրենսդիր մարմնի շենքի մոտ, հայտարարել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիա Բարամիձեն:

«Ես ուզում եմ շնորհավորել իշխանություններին այն կապակցությամբ, որ իրենք իրենց արգելափակել են: Սա ի՞նչ անհեթեթություն է: Սա Բեռլինյան պա՞տ է Վրաստանի մայրաքաղաքում»,- լրագրողներին ասել է Բարամիձեն:

Հինգշաբթի առավոտյան ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ակտիվիստները հավաքվել են Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդրանի շենքի մոտ, որպեսզի հերթական անգամ արգելափակեն շենքը:

Նախկինում պիկետ անելու փորձերը Թբիլիսիում ավարտվել էին հատուկ նշանակության ուժերի կողմից ակցիան ցրելով:

Փոխանցում է ria.ru-ն: