28.11.2019 17:05

2 երեխայի առքը կազմակերպելու փորձի կասկածանքով քաղաքացի է ձերբակալվել

2 երեխայի առքը կազմակերպելու փորձի կասկածանքով քաղաքացի է ձերբակալվել

ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, խնամքը ստանձնելու նպատակով երկու երեխայի առքը կազմակերպելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 1976 թվականին ծնված բնակիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հաղորդում են Քննչական կոմիտեից: