28.11.2019 17:28

Իրաքում ցուցարարները հրկիզել են Իրանի հյուպատոսությունը

Իրաքում ցուցարարները հրկիզել են Իրանի հյուպատոսությունը

Իրաքի Նաջաֆ քաղաքում ցուցարարները հրկիզել են Իրանի հյուպատոսարանը, հաղորդել են տեղական լրատվամիջոցները:

Ցուցարարների՝ հյուպատոսության շենք ներխուժելուց քիչ առաջ հյուպատոսարանի աշխատակիցները տարհանվել են, հաղորդել են ոստիկանության և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները:

Զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում:

Միջադեպից հետո տեղական իշխանությունները պարետային ժամ են մտցրել, նշում են ԶԼՄ-ները:

Ավելի վաղ տեղեկացրել են, որ Իրաքի իշխանությունները ստիպված են երկրի կենտրոնական և հարավային շրջաններում դադարեցնել դպրոցական և քաղաքային հաստատությունների աշխատանքը՝ բողոքի լայնածավալ ակցիաների կապակցությամբ:

Փոխանցում է onterfax-ը: