28.11.2019 20:34

Վահագն Հարությունյանը ցանկանում է վերադառնալ ՀՀ. Պաշտպանը դիմել է իրավապահներին

Վահագն Հարությունյանը ցանկանում է վերադառնալ ՀՀ. Պաշտպանը դիմել է իրավապահներին

«Արմենպրես»-ին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: փոխանցել են, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը։

ՀԺ-ի փոխանցմամբ էլ, Հարությունյանի պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել տեխնիկական խնդիրները, որպեսզի իր պաշտպանյալը հնարավորություն ունենա վերադառնալ Հայաստան: Օրեր առաջ Հարությունյանը կայքին ասել էր, որ բժիշկերի հետ քննարկում է բուժումը կիսատ թողնելու եւ Հայաստան վերադառնալու հարցը: 

Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):