29.11.2019 09:31

ՊՍԺ-ի գլխավոր տրանսֆերային նպատակը

ՊՍԺ-ի գլխավոր տրանսֆերային նպատակը

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է ամեն գնով ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Մատիա Դե Շիլիոյի տրանսֆերային իրավունքը, տեղեկացնում է Calciomercato-ն:

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի կարծիքով՝ Դե Շիլիոյի տեղափոխությունը կլուծի թիմի պաշտպանությունում առկա խնդիրները:

27-ամյա Դե Շիլիոյի պայմանագիրը Թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքբերմամբ: