29.11.2019 10:00

Դիեգո Կոստան՝ բրազիլական ակումբի թիրախում

Դիեգո Կոստան՝ բրազիլական ակումբի թիրախում

Մադրիդի «Ատլետիկոյի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան կարող է կարիերան շարունակել Բրազիլիայի առաջնությունում:

Goal.com-ի հաղորդմամբ՝ 31-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Ֆլամենգոն», որն առաջիկա շաբաթների ընթացքում պաշտոնական առաջարկով կդիմի «Աթլետիկոյին»:

«Ֆլամենգոյում» հանդես է գալիս «Աթլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ Ֆիլիպե Լուիսը, որը մտերիմ հարաբերություններ ունի Կոստայի հետ և փորձում է համոզել նրան ընդունել «Ֆլամենգոյի» առաջարկը:

Նշենք, որ Դիեգո Կոստայի պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: