29.11.2019 11:00

ՊՍԺ-ի նախագահը ցանկանում է հրավիրել Դիեգո Սիմեոնեին

ՊՍԺ-ի նախագահը ցանկանում է հրավիրել Դիեգո Սիմեոնեին

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին ցանկանում է փարիզյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Մադրիդի «Աթլետիկոյի» 49-ամյա արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, հաղորդում է AS-ը։

ՊՍԺ-ի ղեկավարը կարծում է, որ նրա ղեկավարությամբ թիմը կկարողանա հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում։

ՊՍԺ-ն այժմ գլխավորում է գերմանացի Թոմաս Տուխելը, որի ծառայություններով հետաքրքրված է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։

Դիեգո Սիմեոնեն «Աթլետիկոն» գլխավորում է 2011թ․ դեկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, Եվրոպայի լիգայի կրկնակի հաղթող, Իսպանիայի եւ Եվրոպայի սուպերգավաթակիր, երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ երկու դեպքում էլ պարտվելով Մադրիդի «Ռեալին»։