29.11.2019 11:35

IFFHS․ Տարվա լավագույն խաղարկողների տասնյակը գլխավորում է Մեսսին

IFFHS․ Տարվա լավագույն խաղարկողների տասնյակը գլխավորում է Մեսսին

Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով մրցաշրջանի լավագույն խաղարկող է ճանաչվել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին, որն այս կոչմանն արժանացել է նաեւ 2015-ին, 2016-ին եւ 2017-ին։

Հիշեցնենք, որ Մեսին 700-րդ հանդիպումն է անցկացրել «Բարսելոնայում»՝ մասնակցելով Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի խաղին։ Կատալոնական թիմը հաղթել է 3։1 հաշվով, Մեսին դարձել է գոլի հեղինակ։

  1. Լիոնել Մեսի («Բարսելոնա»)՝ 299 միավոր
  2. Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)՝ 85
  3. Էդեն Ազար («Չելսի» / «Ռեալ»)՝ 55
  4. Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ)՝ 46
  5. Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)՝ 32
  6. Դուշան Տադիչ («Այաքս»)՝ 30
  7. Ֆրեկի Դե Յոնգ («Այաքս» / «Բարսելոնա»)՝ 25
  8. Կրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»)՝ 21
  9. Անտուան Գրիզման («Աթլետիկո» / «Բարսելոնա»)՝ 20
  10. Ժորժինյո Վեյնալդուն(«Լիվերպուլ»)՝ 17