29.11.2019 12:00

Հարի Քեյն․ Մոուրինյոն պարբերաբար ինձնից խորհուրդներ է հարցնում

Հարի Քեյն․ Մոուրինյոն պարբերաբար ինձնից խորհուրդներ է հարցնում

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը պատմել է թիմի նորանշանակ պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերությունների մասին։

«Հիմա մենք լավ հարաբերություններ ունենք Մոուրինյոյի հետ, զրուցում ենք, ձգտում ենք օգնել թիմին։ Քանի որ ես թիմի առաջատարներից մեկն եմ, նա պարբերաբար ինձնից խորհուրդներ է հարցնում։

Մենք ցանկանում ենք հաղթել խոշոր մրցաշարերում։ Դա է ակումբի եւ մարզիչի նպատակը։ Հույս ունեմ, որ կկարողանամ օգնել Մոուրինյոյին որեւէ բանի հասնել այս մրցաշրջանում»,- Քեյնի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Անգլիայի առաջնության հաջորդ տուրում «Տոտենհեմը» նոյեմբերի 30-ին կընդունի «Բորնմութին»։