29.11.2019 13:46

Տուխելը ամռանը կարող է գլխավորել «Բավարիան»

Տուխելը ամռանը կարող է գլխավորել «Բավարիան»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ամռանը նոր աշխատանք կարող է ունենալ:

Ինչպես հայտնում է Le10Sport-ը, մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»: Ըստ աղբյուրի՝ Մյունխենում կարծում են, որ Տուխելը կարող է թիմին հաջողությունների հասցնել Չեմպիոնների լիգայում:

Ավելի վաղ Տուխելը 2015-2017 թվականներին գլխավորել է Դորտմունդի «Բորուսիան»: