29.11.2019 10:36

Ցերեկը տեղումներ չեն սպասվում

Ցերեկը տեղումներ չեն սպասվում

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 29-ի ցերեկը, դեկտեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 30-ին առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 29-ի ցերեկը, դեկտեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև։

Երևան քաղաքի նոյեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`              14.90C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                 -11.00C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`             2.10C