29.11.2019 11:07

Մակրոնը կոչ է անում երկխոսել Ռուսաստանի հետ

Մակրոնը կոչ է անում երկխոսել Ռուսաստանի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի հետ հանդիպումից հետո եվրոպական երկրներին կոչ է արել երկխոսել Ռուսաստանի հետ:

«Իսկապե՞ս մեր թշնամին Ռուսաստանն է կամ Չինաստանը, ինչպես ժամանակ առ ժամանակ ես լսում եմ: Հյուսիսատլանտյան դաշինքի խնդիրը այդ երկրները թշնամի ճանաչե՞լն է: Ես այդպես չեմ կարծում: Մեր ընդհանուր թշնամին ահաբեկչությունն է»,- Մակրոնի խոսքն է մեջբերում Times-ը:

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը հնչել է Բրիտանիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին, որը նախատեսված է դեկտեմբերի 3-ին:

Մակրոնը վերջերս խիստ քննադատության է ենթարկում դաշինքի աշխատանքը:

Փոխանցում է BBC-ն: