29.11.2019 13:21

22-րդ Հեռուստամարաթոնին հանգանակվել է մոտ 10 մլն դոլար

22-րդ Հեռուստամարաթոնին հանգանակվել է մոտ 10 մլն դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019 թվականի հեռուստամարաթոնի շրջանակում հանգանակվել է 9.856.100 դոլար: Այս տարի միջոցառման ֆորմատը մի փոքր փոխվել էր. առաջին 4 ժամը եթեր է հեռարձակվել Երևանից, իսկ հաջորդ 8 ժամը՝ Լոս Անջելեսից։ 

22-րդ հեռուստամարաթոնը անցկացվեց «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո:

«Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։

Ընդհանուր առմամբ հարյուրից ավել համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։