Ընդդիմության հանրահավաքին ձերբակալվել է Թբիլիսիի նախկին քաղաքապետը

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները վարչական կարգով ձերբակալել են Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային, որը մասնակցել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջով հանրահավաքին: Ձերբակալության կադրերը ուրբաթ օրը ցուցադրել է վրացական Imedi հեռուստատեսությունը:
Ուգուլավան ձերբակալվել է խորհրդարանից ոչ շատ հեռու գտնվող Ազգային գրադարանի շենքի մոտ:
Ցուցարարներն օրենսդիր մարմնի մոտ հավաքվել են առավոտից, սակայն հետո տեղափոխվել են դեպի գրադարանի շենքը, որտեղ Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ինչ-որ միջոցառման էր մասնակցում:
Ցուցարարները ծեծկռտուք են սարքել, որի ընթացքում էլ ձերբակալվել են նախկին քաղաքապետը ու ևս մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչներ:
փոխանցում է tass.ru-ն: