Ադրբեջանցի փորձագետ. Մենք չգիտենք, թե ինչ է կատարվում իշխանության ներսում

Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը նախաձեռնել է խորհրդարանի լուծարումը, թեև այնտեղ մեծամասնություն ունի և լրիվ վերահսկում է այն:
Դիտորդները դա բացատրում են իշխանության ճգնաժամով, ընդդիմությունը խոսում է նոր հնարավորությունների մասին, իսկ սոցցանցերում ծաղրում են:
Իրավաբան և ընտրական գործընթացի փորձագետ Անար Մամեդլիի կարծիքով՝ խորհրդարանի լուծարման իրական պատճառը կարող է լինել ճգնաժամը հենց իշխանության ներսում:
«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ քաղաքականության մեջ թափանցիկություն չկա, մենք չգիտենք, թե ինչ է կատարվում իշխանության ներսում»,- ասում է փորձագետը:
Նրա խոսքով՝ խորհրդարանն արձակելու մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ Ադրբեջանում դժվար ժամանակներ են գալիս: Օրինակ՝ չի բացառվում ազգային արժույթի նոր արժեզրկումը: Փորձագետի կարծիքով՝ կան նաև այլ պատճառներ, որոնք կարող են ակտիվացնել դժգոհության տրամադրությունները:
Մամեդլին նշում է, որ այս խորհրդարանը ամբողջությամբ վերահսկվում էր իշխանության կողմից, և իշխանությունը կջանա ընդդիմադիր թեկնածուներին այս անգամ էլ թույլ չտալ մասնակցելու ընտրություններին: Այլ քաղաքական վերլուծաբաններ հույս են հայտնում, որ խորհրդարանի լուծարումը կարող է փոփոխություններ բերել:
Փոխանցում է BBC-ն: