29.11.2019 14:18

Թբիլիսիում վերսկսվել է ընդդիմության բողոքի ցույցը խորհրդարանի մոտ

Թբիլիսիում վերսկսվել է ընդդիմության բողոքի ցույցը խորհրդարանի մոտ

Ընդդիմության ցույցը՝ համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել պահանջով, այսօր առավոտյան վերսկսվել էԹբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, հաղորդել է «Ռուսթավի 2» հեռուստատեսությունը:

Ակցիային մասնակցում են «Ազգային շարժում» կուսակցությունը, ընդդիմադիր քաղաքական գործիչներ «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» կուսակցությունից, ինչպես նաև քաղաքական ակտիվիստներ «Փոխիր», «Համարձակվիր», «Ամոթ» շարժումներից:

Ի տարբերություն երեկվա՝ ոստիկանությունը հատուկ մետաղյա արգելապատնեշներ չի տեղադրել խորհրդարանի շենքի մոտ: Իրավապահների հետ բախումներ առայժմ չեն եղել:

Փոխանցում է tass.ru-ն: