29.11.2019 15:34

Վախճանվել է Ճապոնիայի նախկին վարչապետ Նակասոնեն

Վախճանվել է Ճապոնիայի նախկին վարչապետ Նակասոնեն

Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուհիրո Նակասոնեն վախճանվել է 101 տարեկան հասակում:

Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որի անդամ էր Նակասոնեն գրեթե հինգ տասնամյակ:

«Նա առանցքային դերակատարում է ունեցել մեր երկրի համար բեկումնային՝ հետպատերազմյան շրջանում: Ես չափազանց վշտացած եմ»,- հայտարարել է Ճապոնիայի գործող վարչապետ Սինձո Աբեն:

Նակասոնեն, որին անվանում են ճապոնական քաղաքականության նահապետը, երկրի կառավարությունը ղեկավարել է 1982-1987 թթ.: Նա նաև Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր է եղել ավելի քան 50 տարի:

Փոխանցում է tass.ru-ն: