29.11.2019 16:27

ԱՄՆ-ում անօրինական ուսանողներին հայտնաբերելու համար ստեղծվել է «թակարդ»-համալսարան

ԱՄՆ-ում անօրինական ուսանողներին հայտնաբերելու համար ստեղծվել է «թակարդ»-համալսարան

ԱՄՆ ներգաղթային-մաքսային ծառայությունը «թակարդ»-համալսարան է ստեղծել՝ վիզային ռեժիմը խախտողներին հայտնաբերելու համար:

Ինչպես հինգշաբթի հաղորդել է The Daily Caller կայքը, այդ գերատեսչությունը, որ գործում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության կազմում, ստեղծել է «Ֆարմինգտոնյան համալսարանը», որը ոչ վարչակազմ ունի, ոչ էլ ուսուցման ծրագիր:

Արդյունքում՝ թակարդի մեջ է հայտնվել արտասահմանցի առնվազն 250 ուսանող, որոնք փորձել են երկրում իրենց գտնվելու ժամկետն ապօրինաբար երկարացնել F-1 տիպի ոչ ներգաղթային վիզայով:

Փոխանցում է tass.ru-ն: