29.11.2019 16:46

Իրաքում բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 45-ի

Իրաքում բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 45-ի

Վերջին շաբաթներին Իրաքի շատ քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունենում: Ցուցարարները պահանջում են միջոցներ ձեռք առնել կոռուպցիայի դեմ:

Զինվորականների հետ բախումների արդյունքում զոհված ցուցարարների թիվը հասել է 45-ի, գրում է Guardian-ը:

Ցուցարարները հրկիզել են Իրանի դեսպանատունը Նաջաֆ քաղաքում: Նրանց կարծիքով՝ Իրանի ազդեցությունը Իրաքի ներքին քաղաքականության վրա չափազնց ուժեղ է:

Բողոքի ցույցերի առաջին ալիքն Իրաքում սկսվել էր հոկտեմբերին և տևել վեց օր, որոնց ընթացքում սպանվել էր 149 ցուցարար:

Փոխանցում է BBC-ն: