30.11.2019 09:30

«Բարսելոնան» 120 տարեկան է

«Բարսելոնան» 120 տարեկան է

Կատալոնական «Բարսելոնան» երեկ նշել է հիմնադրման 120-րդ տարեդարձը։ Ակումբը Կատալոնիայի մայրաքաղաքում 1899 թվականին հիմնադրել են շվեյցարացի, բրիտանացի, իսպանացի եւ կատալոնացի ֆուտբոլիստներ Ժոան Գամպերի գլխավորությամբ։

«Բարսելոնան» 26 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 30 անգամ՝ գավաթակիր, 13 անգամ՝ սուպերգավաթակիր։

Կատալոնական թիմը եվրոպական չեմպիոնների 5-ակի գավաթակիր է, Գավաթակիրների գավաթի խաղարկության քառակի հաղթող, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն։