30.11.2019 10:27

ՖԻՖԱ-ի նախագահն առաջարկել է ստեղծել նոր ակումբային մրցաշար

ՖԻՖԱ-ի նախագահն առաջարկել է ստեղծել նոր ակումբային մրցաշար

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն առաջարկել է ստեղծել միասնական աֆրիկյան ակումբային լիգա, հաղորդում է AFP-ն։

«Պետք է վերցնել Աֆրիկայի լավագույն 20 ակումբները եւ տալ նրանց միասնական լիգայում միավորվելու հնարավորություն։ Այդպիսի նախագիծը կբերի տարեկան 200 միլիոն դոլարի եկամուտ։

Այդ մրցաշարը կլինի աշխարհի 10 ուժեղագույնների թվում։ Եթե հաջողվի միջոցներ հավաքել, կկարողանանք բոլոր աֆրիկյան երկրներում կառուցել միջազգային մակարդակի ստադիոններ։

Ես մեծ ցանկություն ունեմ աֆրիկյան ֆուտբոլը դարձնել ավելի լավը։ Մենք կապահովենք նաեւ աֆրիկացի մրցավարների վերապատրաստումը»,- ասել է Ինֆանտինոն։

Հիշեցնենք, որ Ինֆանտինոյի նախաձեռնությամբ 2021-ից նոր ձեւաչափով կանցկացվի աշխարհի ակումբային առաջնությունը։ Կմասնակցի 24 թիմ։