30.11.2019 11:04

Իբրահիմովիչը՝ «Միլան» տեղափոխության հնարավորության մասին

Իբրահիմովիչը՝ «Միլան» տեղափոխության հնարավորության մասին

Լեգենդար շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ առաջիկայում չի պատրաստվում ավարտել ֆուտբոլիստի կարիերան և պատրաստ է քննարկել «Միլան» տեղափոխվելու հնարավորությունը:

«Միլանն իմ երկրորդ տունն է: Ես սիրում եմ այդ քաղաքը և հաճախ եմ լինում այնտեղ: Եթե «Միլանի» առաջարկն ինձ հետաքրքրի, ես կմտածեմ այդ մասին:

Ես լավ մարզավիճակում եմ գտնվում և պատրաստվում եմ ֆուտբոլում մնալ մինչև 50 տարեկանը»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:

Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ նախատեսված է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը: Ամերիկյան ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ չի երկարաձգելու շվեդ հարձակվողի պայմանագրի ժամկետը: