30.11.2019 11:28

Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Ունաի Էմերիի պաշտոնանկությունը

Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է  Ունաի Էմերիի պաշտոնանկությունը

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի պաշտոնանկությունը:

«Հիշում եմ այն պահը, երբ պաշտոնանկ արվեց իմ հայրը: Հետագայում նույն ճակատագրին արժանացա նաև ես: Պաշտոնանկություններին բացասական եմ վերաբերվում և կարող եմ ասել, որ Էմերիի պաշտոնանկությունը տխրեցրել է ինձ:

Էմերին հրաշալի մարզիչ է, սակայն նրա աշխատանքն «Արսենալում» չստացվեց: Ամենայն բարին եմ մաղթում նրան ապագայում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Արսենալը» Էմերիի պաշտոնանկության մասին հայտարարեց նոյեմբերի 29-ին: