30.11.2019 12:30

Մարադոնան կարող է դառնալ իսպանական թիմի գլխավոր մարզիչը

Մարադոնան կարող է դառնալ իսպանական թիմի գլխավոր մարզիչը

Արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան կարող է նշանակվել «Էլչեի» գլխավոր մարզչի պաշտոնում: Թիմը հանդես է գալիս Սեգունդայում՝ Իսպանիայի՝ հեղինակությամբ երկրորդ դիվիզիոնում: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարադոնայի շահերը ներկայացնող ֆուտբոլային գործակալ Քրիստիան Բրագարնիկը մոտ ժամանակներս ձեռք է բերելու «Էլչե» ակումբը: Այդ նորությունը հիմքեր էր տվել ենթադրելու, որ իսպանական թիմը կարող է դառնալ նախկին ֆուտբոլիստի նոր աշխատավայրը:

Մարադոնայի շրջապատի անձինք հասկանալ են տվել, որ նա մոտ ժամանակներս դժվար թե գլխավորի «Էլչեն», սակայն հակառակ տարբերակը նույնպես չի բացառվում: 59-ամյա մասնագետը ներկա պահին հանդիսանում է արգենտինական «Խիմնասիա և Էսգրիմայի» գլխավոր մարզիչը:

«Էլչեն» Սեգունդայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 17 հանդիպումներից հետո վաստակել է 24 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 10-րդ հորիզոնականը: