30.11.2019 13:00

«Արսենալը» 4 տարբերակ է դիտարկում՝ Էմերիին փոխարինելու համար

«Արսենալը» 4 տարբերակ է դիտարկում՝ Էմերիին փոխարինելու համար

Ինչպես հայտնի է դարձել, «Արսենալը» հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիին:

Եվ ահա, անգլիական լրատվամիջոցները միանգամից գրում են լոնդոնյան ակումբի ղեկավարության մտադրությունների մասին: Հաղորդվում է, որ «զինագործները» դիտարկում են նոր գլխավոր մարզչի 4 տարբերակ՝ «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտուն, թիմի նախկին ֆուտբոլիստ Միկել Արտետան, «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին և «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն թեկնածուների թվում են: