30.11.2019 21:15

«Լիվեպուլը» հաղթել է «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնին» 2:1 հաշվով (տեսանյութ)

«Լիվեպուլը» հաղթել է «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնին» 2:1 հաշվով (տեսանյութ)

«Լիվեպուլը» հաղթել է «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնին» ԱՊԼ-ի 14-րդ տուրի խաղում: Հանդիպումը կայացել է Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում և ավարտվել 2:1 հաշվով:

«Բրայթոնի» հետ խաղի արդեն առաջին կեսում նա հասցրել է 2 գնդակ խփել դառնալով դուբլի հեղինակ։

Մերսիսայդցիներին հաղթանակ է պարգևել հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, որը դուբլի հեղինակ է դարձել: Երկու գոլն էլ նա հեղինակել է Տրենտ-Ալեքսանդր Առնոլդի փոխանցումից հետո: 

76-րդ րոպեին «Լիվերպուլը» մնացել է 10 հոգով: Ալիսոն Բեկերը սեփական տուգանայինում ձեռքով է խաղացել ու հեռացվել: Լյուիս Դանկն անվրեպ է իրացրել տուգանայինը, որը նշանակվել է բրազիլացու խախտումից հետո: Ալիսոնի փոխարեն մերսիսայդցիների դարպասը պաշտպանել է Ադրիանը, բայց հյուրերի պաշտպանը գոլի հեղինակ է դարձել: