01.12.2019 10:00

Լյով․ Գերմանիայի հավաքականը «մահվան խմբում» է

Լյով․ Գերմանիայի հավաքականը «մահվան խմբում» է

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն ամփոփել է Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի վիճակահանության արդյունքները։ Գերմանիան կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հետ։ Չորրորդ թիմը F խմբում կլինի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի Ա դիվիզիոնից։ Գարնանը այս խմբի չորրորդ ուղեգիրը կվիճարկեն Իսլանդիա - Ռումինիա, Բուլղարիա - Հունգարիա զույգերի հաղթողները։

«Սա «մահվան խումբ» է։ Մյունխենում հանդիպումները կդառնան իսկական ֆուտբոլային տոն։ Սպասումները շատ մեծ են։ Մեր երիտասարդ թիմի համար կլինի մեծ փորձություն, բայց մոտիվացիան շատ է։ Սա պարգեւ է մեզ՝ ընտրական խմբում առաջին տեղը գրավելու համար»,- Լյովի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։