01.12.2019 10:30

«Արսենալում» Յունգբերգին կօգնի Մերտեզակերը

«Արսենալում» Յունգբերգին կօգնի Մերտեզակերը

Լոնդոնի «Արսենալի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Պեր Մերտեզակերն ընդգրկվել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ֆրեդրիկ Յունգբերգի մարզչական շտաբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Գերմանացի ֆուտբոլիստն արդեն դեկտեմբերի 1-ին կլինի «Արսենալի» մարզչական նստարանին։ Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Արսենալը» կմրցի «Նորվիչ Սիթիի» հետ։

Ֆրեդրիկ Յունգբերգը զբաղեցնում է մարզիչի պաշտոնը իսպանացի Ունաի Էմերիի հեռանալուց հետո։

Մերտեզակերը «Արսենալում» խաղացել է 2011 թվականից։ 2018-ին կարիերան ավարտելուց հետո նա «Արսենալի» ակադեմիայի մարզիչներից է։