01.12.2019 11:00

Մոուրինյո. Վենգերը վերջինն էր իր տեսակի մեջ

Մոուրինյո. Վենգերը վերջինն էր իր տեսակի մեջ

Լոնդոնի «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն խոսել է «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մասին:

«Կարծում եմ՝ անցյալում են այն ժամանակները, երբ մասնագետները կարող էին մտածել, որ երկար տարիներ անցկացնելու են մի ակումբում: Ի հայտ են եկել նոր տեխնոլոգիաներ, սպորտը որոշ չափով փոփոխության է ենթարկվել, և մարզիչները կարող են հեռանալ ակումբից նույնիսկ 1 խաղում գրանցված արդյունքի պատճառով:

Արսեն Վենգերն «Արսենալը» գլխավորել է 22 տարի: Սա անհավանական ցուցանիշ է, և ես կարծում եմ, որ այլևս որևէ մարզիչ չի կարողանա նման ցուցանիշի հասնել: Վենգերը վերջինն էր իր տեսակի մեջ»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի Արսեն Վենգերն «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 1996-2018 թվականներին: