01.12.2019 11:30

«Արսենալը» բանակցում է Բրենդան Ռոջերսի հետ

«Արսենալը» բանակցում է Բրենդան Ռոջերսի հետ

Լոնդոնի «Արսենալը» բանակցություններ է վարում «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ, տեղեկացնում է The Telegraph-ը:

Ռոջերսի հետ պայմանագիր կնքելու համար «Արսենալի» ղեկավարությունը ստիպված կլինի 14 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում վճարել «Լեսթերին»: 

Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ «Լեսթերն» այժմ 29 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնելուց հրաժարվե է Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին: