01.12.2019 12:00

Սալահի համար կպայքարեն երեք գրանդ ակումբներ

Սալահի համար կպայքարեն երեք գրանդ ակումբներ

Եվրոպական գրանդ ակումբները հետաքրքրված են «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի ծառայություններով:

Ըստ Don Balon-ի, եգիպտացուն ցանկանում են ձեռք բերել «Բավարիան» և ՊՍԺ-ն: 

Աղբյուրի համաձայն, մերսիսայդցիները կքննարկեն ֆուտբոլիստին առնվազն 200 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխելու առաջարկությունները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողով հետաքրքրված է նաև «Ռեալը»:

Սալահը 2017-ին «Ռոմայից» տեղափոխվել է «Լիվերպուլ» ՝ 42 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում «կարմիրների» կազմում ՝ խփելով ինը գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում: