01.12.2019 13:27

Լինեկեր. «Ինչո՞ւ են մարդիկ այդքան մեծ նշանակություն տալիս «Ոսկե գնդակին»

Լինեկեր. «Ինչո՞ւ են մարդիկ այդքան մեծ նշանակություն տալիս «Ոսկե գնդակին»

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հեռուստամեկնաբան Գարի Լինեկերի կարծիքով «Ոսկե գնդակին» չափազանց մեծ կարևորություն է տրվում:

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ դառնալը դարձել է անհավանական կարևոր: Բայց դա հիմարություն է: Մարդիկ չափազանց մեծ նշանակություն են տալիս «Ոսկե գնդակին», բայց պետք է հիշել, որ ֆուտբոլը թիմային մարզաձև է: Մեսսին նախորդ մրցաշրջանում ֆանտաստիկ խաղաց, չնայած վերջին հատվածում «Բարսելոնան» հոգնած տեսք ուներ: Տեսնենք, թե ով կհաղթի մրցանակը», – Լինեկերի խոսքերն է փոխանցում GiveMeSport-ը: